Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ում անհիմն են համարել Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հասցեին հնչած մեղադրանքները

12:45, չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ.
ՄԱԿ-ում անհիմն են համարել Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հասցեին հնչած մեղադրանքները

ՄԱԿ-ում անհիմն են անվանել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգին ուղղված մեղադրանքները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
     «Նրա հասցեին մեղադրանքներն անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան»,- հայտարարել է Դյուժարիկը:
     Բացի այդ, Դյուժարիկը հայտարարել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այս ամիս Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնում Մարին Քլարկ-Հաթինգի առաքելության ավարտի մասին։
     Նա Քլարկ-Հաթինգին անվանել է բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ։
     Ավելի ուշ, նա այլ տեղ կմեկնի առաքելության։
     Դյուժարիկը նշել է նաև, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում աշխատում է 1993 թվականից սկսած և սերտ, արդյունավետ գործընկերային հարաբերությունների մեջ է կառավարության հետ:

6307 | 1
Facebook