«Այն, ինչ տեղի ունեցավ, բոլորիս բացատրեց, որ մենք քաղաքական գործիչներ չունենք, ցավոք սրտի, այսօրվա դրությամբ մենք չունենք մարդ, որը կարող է վերցնել իր վրա պատասխանատվություն պետության համար», - «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանը:
«Ես հասկանում եմ, որ այն, ինչ կատարվում է հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի պետությունը տանի կործանման: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր լուռ ու մունջ իրենց գերծն անում են», - ընդգծել է Աբգարյանը:
Դիտարկմանը, որ ասել էր, թե պատրաստվում է վերադառնալ, ապրել Հայաստանում, սկսել փոքրիկ բիզնես Բերդում, Աբգարյանը պատասխանել է. «Պլաններ ունեի Բերդում փոքրիկ հյուրատուն բացել, բայց պատերազմը որ եղավ, պլանները հետաձգվել են: Բայց ես հնարավորին չափ կօգնեմ իմ շրջանին»:
Մանրամասները՝ տեսանյութում: