Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել»․ Փալոնե

13:45, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
«Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել»․ Փալոնե

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Twitter-ի իր էջում անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքի խախտումներին։

«Նախորդ տարվա հակամարտության ժամանակ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել։ Նրանք շարունակում են ձերբակալել հարյուրավոր հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը։
     Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ՝ այս խնդիրն անհապաղ լուծելու համար»,- գրել է Փալոնեն։

5394 | 0
Facebook