Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ»

09:25, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
Ինչո՞ւ է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մարտի 2-ին մեկնել է Իրան: Որն է նրա այցի նպատակը՝ մեզ չհաջողվեց ճշտել։ Բայց դատելով իրադարձություներից՝ չի բացառվում, որ նրա այցը Թեհրան կապ ունի կորած «Բոինգ» ինքնաթիռի առեղծվածի հետ:

Հիշեցնենք, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության ինքնաթիռի մասին է, որը հայտնվել էր Թեհրանում: Բանն այն է, որ Fly Armenia Airways ընկերությունը պաշտոնապես դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա, սակայն խախտում է արել և վայրէջք կատարել չնախատեսված վայրում: Նկատենք, որ Հայկ Սարգսյանը երկու օր է՝ խորհրդարանում չէ, և մենք փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել հենց նրանից, սակայն Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր բոլոր նամակներին, թեև կարդում էր դրանք:

Մանրամասները՝ թերթի համարում:

4344 | 0
Facebook