Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության

20:30, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վաղը՝ ժամը 11։00-ին, կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը։

«Վազգեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները որևէ ազդեցություն չեն կարող թողնել նրա սկզբունքների, քաղաքական պայքարի և մեր երկրին սպառնացող աղետը կանխելու գործում նրա վճռականության վրա»,- հայտնել է շարժումը:

2720 | 1
Facebook