Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջամտությունը Ռուսաստանի գործերին

14:25, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Չինաստանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջամտությունը Ռուսաստանի գործերին

Չինաստանը կարծում է, որ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անթույլատրելի է, չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին:

«Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք Չինաստանի դիրքորոշման մասին։ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերը ոչ մի իրավունք չունեն միջամտելու»,- հայտարարել է դիվանագետը։

Վան Վենբինը հույս է հայտնել, որ համապատասխան երկրները խորհրդակցությունների և երկխոսության միջոցով կկարողանան վերացնել տարաձայնություններն ու բարելավել փոխըմբռնումը՝ ցանկացած հարմար առիթի դեպքում, միակողմանի պատժամիջոցներ կիրառելու կամ սպառնալիքների դիմելու փոխարեն:

Երեքշաբթի, Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու համար, Եվրոմիությունը մարդու իրավունքների խախտման համար Ռուսաստանի 4 քաղաքացու դեմ պատժամիջոցներ է սահմանել: ԱՄՆ-ը ԵՄ-ից հետո ևս հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։

3952 | 0
Facebook