Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չե՞ք հասկանում՝ բանակ կազմաքանդելու ճանապարհ է որդեգրված». Սոֆյա Հովսեփյան

10:10, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
«Չե՞ք հասկանում՝ բանակ կազմաքանդելու ճանապարհ է որդեգրված». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պապս սաղ լիներ կասեր. «Արունքը աչքն է առել»: Լրիվ էդ վիճակն է:
     Ինչքան կիսատ կայացած ինստիտուտ կա, էդ էլ վերջնական ոչնչացրեք: Բանակի դեմ դուրս գալ սեփական ամբիցիաներից ելնելո՞վ: Էդքան կարող էիք ջանասիրաբար պատերազմի պատրաստվեիք, ոչ թե այսօր ամեն մի զինվորի խնդիրը թողած, ընկեք թղթեր ստորագրելու, մարդ ազատելու հետևից:
     Հե՛յ, տարածաշրջանում լարված վիճակ է, գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում, թե էս մի կտորն էլ վերջնական պետք է կորցնենք ու խաղավեք:
     Անիմաստ չինքնահաստատվեք էջումս, չե՞ք հասկանում, գոնե լսե՛ք, որ բանակ կազմաքանդելու ճանապարհ է որդեգրված ...»:

5149 | 1
Facebook