Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2020-ին քրեական ենթամշակույթին առնչվող 16 դեպք է արձանագրվել». Գոռ Աբրահամյան

14:45, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
«2020-ին քրեական ենթամշակույթին առնչվող 16 դեպք է արձանագրվել». Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է. «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք:

Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
     Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»»:

4044 | 0
Facebook