Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նոյեմբերի 13-ից մինչ օրս կողմերը Ղարաբաղում 1684 զինծառայողի դի են փոխանակել». Զախարովա

18:45, ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ.
«Նոյեմբերի 13-ից մինչ օրս կողմերը Ղարաբաղում 1684 զինծառայողի դի են փոխանակել». Զախարովա

Նոյեմբերի 13-ից մինչ օրս հայկական կողմին է հանձնվել 1374 զինծառայողի մարմին, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով որոնողափրկարարական աշխատանքների դադարեցման հարցը:

Նրա խոսքով ՝ իրավիճակն ավելի լավ գիտեն խաղաղապահները և աշխատանքների դադարեցման հարցով ավելի լավ է դիմել նրանց:
     «Ըստ առկա տվյալների՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս զոհված զինծառայողների 1684 դի է հանձնվել։ Հայկական կողմին՝ 1374, ադրբեջանական կողմին՝ 310»,-ասել է Զախարովան։

«Նոյեմբերի 13-ից մինչ օրս կողմերը Ղարաբաղում 1684 զինծառայողի դի են փոխանակել». Զախարովա
3958 | 0
Facebook