Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հարձակվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա

13:05, ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ.
Հարձակվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։ Մասնակցել է Արցախի բոլոր երեք պատերազմներին։ Վերջին պատերազմում ստացել է լուրջ վիրավորում, որի հետևանքով տեսողությունը դեռ մինչև վերջ չի ապաքինվել։

Այս մարդու վրա այսօր հարձակվել է ինչ-որ խաժամուժ, ինչ-որ խուլիգանախումբ, որը հստակորեն զուրկ է ամեն տեսակ բարոյական նորմից։

Հայրենիքի փրկությամբ Հակոբն է զբաղվել ու զբաղվում, ձերը թալանի փրկությունն է»։

| | |
8551 | 2
Facebook