Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվեցին»․ Ռուբեն Մելիքյան

23:55, ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
«Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվեցին»․ Ռուբեն Մելիքյան

«Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են երեք հոդվածներով,- այս մասին լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանի փաստաբանի խոսքը փոխանցեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
     «Առաջին հոդվածն ազգային ռասայական թշնամանք տարածելու, հրապարակային կոչերի վերաբերյալ է, երկրորդը՝ վերջերս ԱԺ կողմից կարանտինի ժամանակ փոխված էն հոդվածով, որը քաղաքական բնույթ է կրում և ինչքան քաղաքական գործիչ կա այդ հոդվածով հրավիրվում է ԱԱԾ, երրորդ հոդվածը ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման վերաբերյալ է»,- տեղեկացրեց Մելիքյանը, ապա հավելեց, որ ձերբակալել են նաև Մհեր Ավագյանին։

5567 | 2
Facebook