Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընկերների վեճն ավարտվել է դանակահարությամբ

22:25, երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ.
Ընկերների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից. հերթապահ քույրը հայտնել է, որ Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով մի տղամարդու հիվանդանոց է տեղափոխել։

Քրեական հետախույզները ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով նշված բնակարանից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 48-ամյա տանտիրոջն ու ևս երկու տղամարդու, որոնք տուժողի հետ նրա տուն էին գնացել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երեք ընկերներով գնացել են Բուզանդի փողոցում բնակվող իրենց չորրորդ ընկերոջ տուն՝ կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումների։ Վիճել էին, քաշքշել իրար, որի ընթացքում տանտերը դանակահարել էր տուժողին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

48-ամյա կասկածյալը ձերբակալվել է։

Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն։

3555 | 0
Facebook