Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու ծրագրերը

12:05, շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ.
Սպիտակ տունը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու ծրագրերը

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է ամերիկյան վարչակազմի մտադրությունը՝ փակելու Գուանտանամոյի բանտը, սակայն հարցն այս պահին շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչություններում, այս մասին հայտնում է ТАСС-ը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, որ Ջո Բայդենի վարակազմն առաջիկա շաբաթների կամ ամիսներին կստորագրի պաշտոնական փաստաթուղթ Գուանտանամոյի բանտը փակելու մասին:

Գուանտանամոյի հատուկ բանտը գտնվում է Կուբայում: Միջազգային ահաբեկիչների համար նախատեսած այս բանտը բացվել է 2002թ.` 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

2017-ի հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել էր հատուկ բանտի փակման վերաբերյալ Բարաք Օբամայի հրամանագիրը չեղյալ հայտարարելու մասին:

7915 | 0
Facebook