Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը հրաժարվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին տվյալներ ներկայացնել ԱՀԿ-ին

11:05, շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ.
Չինաստանը հրաժարվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին տվյալներ ներկայացնել ԱՀԿ-ին

Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՀԿ փորձագետներին կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին տվյալներ տրամադրել, որը թույլ կտար որոշակիացնելու, թե երբ և ինչպես է վարակը տարածվել երկրում, հայտնում է The Wall Street Journal-ը: ՉԺՀ իշխանությունը մերժել է 2019 թվականի դեկտեմբերին Ուհան քաղաքում կորոնավիրուսի առաջին 174 դեպքի վերաբերյալ տվյալներ տրամադրելու հարցումները:

Չինացի պաշտոնյաներն ու գիտնականները սեփական վերլուծություններն են ներկայացրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները չեն բացառում, որ նոր տեսակի կորոնավիրուսը Չինաստանի տարածքում սկսել է տարածվել 2019 թվականի հոկտեմբերին, այլ ոչ թե դեկտեմբերին:

4809 | 0
Facebook