Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում ձնահյուսի հետևանքով անհետ կորել է շուրջ 150 մարդ

13:25, կիրակի, 07 փետրվարի, 2021 թ.
Հնդկաստանում ձնահյուսի հետևանքով անհետ կորել է շուրջ 150 մարդ

Հնդկաստանում տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով անհետ կորած է համարվում 100-150 մարդ, այս մասին հայտնում է ANI գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Ութարաքխանդ նահանգում: Անհետ կորածներն, ամենայն հավանականությամբ, մահացել են:

Ավելի վաղ գործակալությունը հայտնէլ էր, որ սառցադաշտի տեղաշարժման հետևանքով Ջաուլիգանգ գետի մակադակը բարձրացել է, վնասվել է գետի վրա կառուցվող էլեկտրակայանը:

Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, տարհանում են մոտակայքում ապրող բնակիչներին:

10137 | 0
Facebook