Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նույնիսկ հարազատ մարդիկ ինձ քննադատեցին»․ ԿԳՄՍ նախարար

17:00, ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
«Նույնիսկ հարազատ մարդիկ ինձ քննադատեցին»․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, օրերս կայացած՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ անդրադարձել էր երիտասարդ գիտնականերին՝ ասելով․ «Այս ֆինանսավորումը, որ այսօր ունենք գիտության, որևէ հրաշքի մի սպասեք, որ տեղի կունենա գիտական աշխարհում՝ նման համեստ գումարների դեպքում։ Պիտի մտածենք։ Պետք է ձգտում լինի գիտնական, դասախոս դառնալու, բուհում աշխատելու։ Չունենք այսօր այդ մրցակցությունը։ Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ, էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում, և ճիշտ են անում»։

Այսօր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում, նախարարը պարզաբանել է այդ միտքը՝ ասելով․ «Ես լսեցի իմ ելույթը․․․ նույնիսկ հարազատ մարդիկ ինձ քննադատեցին, հետո ինձ համեմատեցին ինչ-որ հայտնիների հետ, որ իմ մտքում կար անիմաստություն։ Երբ որ ես ասում եմ՝ կան երիտասարդներ, շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք էապես ավելի տաղանդավոր են, քան այլ երիտասարդներ։ Թվում է, թե իրոք անիմաստ միտք է․ ուղղակի ես այդ պահին չուզեցա ասել, թե «այլ երիտասարդներ» ասելով ում ի նկատի ունեմ»,- նշել է նախարարը։

«Թվում է, թե իրոք անիմաստ միտք է»․ ԿԳՄՍ նախարարը պարզաբանում է իր խոսքը
6059 | 0
Facebook