«Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել, ամուսնացել եմ փողի համար»․ Սիրուշոն անդրադարձել է իրեն քննադատողներին
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել. Երգել եմ թուրքական ելևէջներով երգեր ու հիմք եմ վերցրել ոչ թե, օրինակ, Կոմիտասից, այլ Իբրահիմից։ Ամուսնացել եմ գումարի համար, չնայած, որ Լևոնի հետ ենք 14 տարեկանից ու անցել ենք բոլոր հնարավոր դժվարություններով, բայց միակ բանը, որ ինձ իր հետ կապում է՝ գումարն է. թե իրեն ինչն է կապում ինձ հետ՝ նույնիսկ չգիտեմ։ Ապրում եմ Ամերիկայում, բայց ինչ-որ հրաշքով երեխաներս դպրոց և մանկապարտեզ հաճախում են Հայաստանում. տանից դպրոց ճանապարհը մոտ 17 ժամ է ստացվում, բայց ոչինչ, շուտ ենք արթնանում։ Գումարներս էլ որոշել եմ ծախսել ոչ թե, օրինակ, հայերի մասին պատմող ու հային աշխարհին ներկայացնող «ARMAT» ծրագրի վրա, այլ ինձ հագուստներ ու պայուսակներ եմ գնում։ Բարեգործություն էլ երբեք չեմ արել, որովհետև, եթե արած լինեի, կնկարեի, կհրապարակեի, թե չէ էլ ուրիշ ինչի՞ համար է բարեգործություն անելը: Հետո, եթե բարեգործություն անեմ, ստիպված պետք է կղզիս վաճառեմ, իսկ ես այն շատ եմ սիրում. կախարդական փայտիկիցս մի քիչ քիչ, բայց միևնույն է՝ շատ: |