Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը պատրաստ է միջուկային գործարքին վերադառնալ մյուսներից «1 ժամ անց»

17:40, չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.
Իրանը պատրաստ է միջուկային գործարքին վերադառնալ մյուսներից «1 ժամ անց»

Թեհրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի կատարմանը «1 ժամ անց», բայց սկզբում դա պետք է անեն մյուսները, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
     «Մենք միշտ ասել ենք՝ վերադարձեք ձեր պարտավորություններին, և արդեն 1 ժամ անց մենք կվերադառնանք մեր բոլոր պարտավորություններին»,–կառավարության նիստի ընթացքում ասել է Ռոհանին:
     Իրանի նախագահը՝ Վաշինգթոնում Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի ֆոնին հայտարարել է, որ ամբողջ աշխարհը ցանկանում է, որ ԱՄՆ-ը վերադառնա միջուկային գործարքին:
     Ավելի վաղ Թեհրանում հայտարարել էին, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները Իրանի ծրագրերի մեջ չեն մտնում, իսկ այդ ուղղությամբ ցանկացած առաջընթաց կախված է Վաշինգթոնի գործնական քայլերից, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկումից:

3736 | 0
Facebook