Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայկ Մարությանը հայտնվել է. «Ժողովուրդ»

09:25, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
Հայկ Մարությանը հայտնվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։

Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ:

Ակնհայտ է, որ Մարությանին Երևան քաղաքի հետ կապված որեւէ հարց չի էլ հուզում, որի վառ օրինակը Երևանում տեղացած ձյունն է, այն չմաքրելը, ինչպես նաև ողջ Երևանը սահադաշտ դառնալու հեռանկարը: Մեր աղբյուրները նշում են նաև, որ դեռեւս հայտնի չէ, թե փետրվարի 9-ին կայանալիք Երևանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ավագանին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4162 | 0
Facebook