Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական 2 խմբերի ղեկավարներ հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին հարց բարձրացրին». Մարուքյան

23:10, երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.
«Քաղաքական 2 խմբերի ղեկավարներ հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին հարց բարձրացրին». Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեսքանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացրեցին»:

3644 | 0
Facebook