Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առողջապահության նախարարն, ով կորոնավիրուսի դեմ կախարդական թուրմ էր խմել, վարակվել է COVID_19-ով

17:45, կիրակի, 24 հունվարի, 2021 թ.
Առողջապահության նախարարն, ով կորոնավիրուսի դեմ կախարդական թուրմ էր խմել, վարակվել է COVID_19-ով

Շրի-Լանկայի առողջապահության նախարար Պավիտրա Վանյարաչին, ով դեղաբույսերով թուրմ էր խմել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, վարակվել է այդ մահացու վիրուսով: Վանյարաչին, ով նախկինում քննադատությունների թիրախում էր հայտնվել կախարդի կողմից պատրաստված թուրմով COVID-19-ի դեմ պայքարելու համար, այժմ պետք է մնա կարանտինում:
     Հիշեցնենք, որ դեկտեմբերին հազարավոր մարդիկ էին հերթ կանգնել Կեգալե քաղքում, որ ստանան այդ թուրմից: Դա տեղի էր ունեցել Վանյարաչիի և այլ պաշտոնյաների կողմից «կախարդական թուրմ» խմելուց մի քանի օր անց:
     Բժիշկներն այդ ժամանակ հորդորել էին չհավատալ այդ ամենին, քանի որ թուրմի բուժիչ ու կանխարգելիչ ազդեցության մասին ոչ մի գիտական ապացույց չկա: Հավելենք, որ թուրմի բաղադրության մեջ մտնում էին մեղր և մշկընկույզ:

12075 | 0
Facebook