Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցի ԲԴԽ անդամների ընտրությանը

14:30, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցի ԲԴԽ անդամների ընտրությանը

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցելու ԲԴԽ անդամների ընտրությանը: «Գործ ունենք 82 անձանց հետ, ովքեր չունեն սեփական կարծիքը և առաջնորդվում են մեկ մարդու կարծիքով, մենք որևէ հնարավորություն չենք տեսնում մեր խոսքով ազդելու այդ մարդկանց որոշումների վրա: Բազմիցս ամբիոնից փորձել եմ հորդորել գործընկերներիս՝ լինել ավելի ողջախոհ ու որոշումների կայացման մեջ ազատ կամք դրսևորել»,- ասել է ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը:

«Մենք չենք մասնակցելու քվեարկությանը. ընթացող գործընթացներում խախտված է հարցերի լուծման առաջնահերթությունը»,- նշել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը:

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Արման Աբովյանի ճեպազրույցը
Տարոն Սիմոնյանի ճեպազրույցը
3499 | 2
Facebook