Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշի մասին

14:20, չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշի մասին

Անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից ռեկորդային մահացություն՝ 93 882 մարդ։ Այս մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Նախորդ շաբաթվա համեմատ մահվան ելքերի թիվն ավելացել է 9%-ով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակից աշխարհում մահացել է ավելի քան 2 մլն մարդ։

Ընդ որում՝ աշխարհում հիվանդության բացահայտված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրճատվել է 6%-ով՝ կազմելով 4,7 մլն մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում հիվանդացածների թիվը գերազանցել է 94 մլն-ը։

Ջոնս Հոփքինսի համալսարանն իր հերթին հաղորդում է հիվանդության 96 մլն գրանցված դեպքերի մասին։

7540 | 0
Facebook