Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դե հիմա գնացեք, այդքանը ռազմագերու ծնողին ասեք». Զոհրաբյանը՝ իմքայլականներին

11:30, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
«Դե հիմա գնացեք, այդքանը ռազմագերու ծնողին ասեք». Զոհրաբյանը՝ իմքայլականներին

«Փաշինյանն ի վիճակի չէ այլևս ադեկվատ բանակցություններ վարել»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ իր մոտ տպավորություն է, թե իշխանությունը կտրված է իրականությունից և չի տիրապետում իրավիճակին:

«Չի կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսն արժանապատիվ բանակցել և խնդիրներ լուծել: Մեր բանակցողը պիտի փոխվի: Չի կարող պարտության թիվ մեկ խորհրդանիշը շարունակել տարբեր մանիպուլյացիաներով, տարբեր լծակներով պահել իր իշխանությունը: Դուք էլ շատ լավ հասկանում եք, սիրելի՛ գործընկերներ, որ ինչքան շուտ ձեզնից շատերը հասկանան և բռնեն այդ մարդու ձեռքը և ասեն, որ նա օր առաջ պետք է հեռանա, էնքան մենք արագ կուղղենք մեր ողնաշարը: Դրա փոխարեն դուք փորձում եք մեր հանրությանը կերակրել՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ առևտուր կանենք և լավ կապրենք թեզերով: Դե հիմա գնացեք, այդքանը ռազմագերու ծնողին ասեք: Փաշինյանը պիտի հեռանա, և այս խորհրդարանում պիտի քննարկվի միայն այդ հարցը»,- դիմելով իշխող ուժի պատգամավորներին՝ ասաց Զոհրաբյանը:

4702 | 1
Facebook