Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի». Վարդան Ղուկասյան

23:50, շաբաթ, 16 հունվարի, 2021 թ.
«Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի». Վարդան Ղուկասյան

Երեկ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին շիրակցիները չէին թողել, որպեսզի նա մտնի Գյումրի: Նրանք վանկարկել էին «Նիկոլ վարչապետ», իսկ Մանուկյանին անվանել դավաճան:
     Վազգեն Մանուկյանն այնուհետև լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նրանք «Իմ քայլի» կողմից վարձատրվողներն են եղել և նրանց անվանել էր «բոմժ»:
     ArmDaily.am-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը նշել է, որ Վազգեն Մանուկյանի քայլը ճիշտ է համարում. «Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի: Մի երկուսին ճանաչում եմ, նրանք գյումրեցիներ չեն, մի երկուսն էլ ինչ-որ կորած-մոլորած, խայտառակ, էն «Կիսաբաց լուսամուտների» մակարդակի մարդիկ են: Եթե այդ մակարդակով է «Իմ քայլն» առաջնորդվում, ապա խայտառակություն է: Դրանք մի քանի թափթփուկներ էին: Հետո զարմանում եմ, որ այդ 17 կուսակցությունների ներկայացուցիչները չկարողացան այդ լակոտ-լուկուտներին հեռացնել: Հետո էլ հնարավոր է, որ դա անում էր ոստիկանությունը, ես մի քանի աշխատակցի տեսա: Էդ կազմակերպողներն էնպիսի մարդիկ են, որ կոշիկ չեն կարողանում կապել, այ էդ մակարդակի»,- ասել է Ղուկասյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

16217 | 4
Facebook