Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը պետք է ասեր՝ մինչև գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում». Վազգեն Մանուկյան

19:50, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
«Հայաստանը պետք է ասեր՝ մինչև գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում». Վազգեն Մանուկյան

«Ադրբեջանին հետաքրքրում է միայն երկու բան. մեկը Ղարաբաղի հարցն է, երկրորդը՝ ճանապարհ, որ Ադրբեջանը միանա Նախիջևանի ու Թուրքիայի հետ: Հայաստանը պետք է ասեր՝ մինչև գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում: Դե՞մ են, դուռը շրխկացրու, դուրս արի: Նիկոլը կարա՞ տենց բան անի, չի կարող»,- այսօր՝ գյումրեցիների հետ հանդիպմանը ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանը հանդիպմանը հայտարարել է, որ պետք է 2-3 տարում վերականգնել բանակը. «Միակ երկիրը, որից մենք կարող ենք զենքը կամ ձրի վերցնել, կամ էժան գնել, Ռուսաստանն է: Տարիների ընթացքում մեր շահերը գնալով համընկնելու են: Թուրքիան անընդհատ լկտիանալու է, Ադրբեջանը լկտիանալու է, այս տարածաշրրջանում մեծ փոփոխություններ են լինելու: Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ՝ Նիկոլի միջոցով»,- ասաց ընդդիմության վարչապետի թեկնածուն:

2141 | 2
Facebook