Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գաղտնի այցի հանրայնացումից հետո Նիկոլ Փաշինյանը կապ է հաստատել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

23:15, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Գաղտնի այցի հանրայնացումից հետո Նիկոլ Փաշինյանը կապ է հաստատել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Արդեն գրել ենք, որ ռուսական RIA գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանի կինը Մոսկվայում է՝ նշելով, որ այցը մասնավոր է:

«Հարց է ծագում, եթե Աննա Հակոբյանն ու դուստրերը Մոսկվայում են մասնավոր այցով, ապա ինչո՞ւ է նրանց սպասարկում ՌԴ դաշնային անվտանգության՝ փարոսիկներով մեքենան:

Նկատենք, որ Հայաստանի ոչ մի ղեկավարի տիկին, բացի Աննա Հակոբյանից, ՌԴ մայրաքաղաքում չի շրջել ռուս թինկապահներով՝ այն էլ մասնավոր այցի ժամանակ»,- գրում է Mediaport թելեգրամ-ալիքը: Աղբյուրին հաջողվել է նաև պարզել, որ քաղաքացիություն ստանալու աղմուկից և գաղտնի այցի հանրայնացումից հետո, Նիկոլ Փաշինյանը կապ է հաստատել Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրնիկի հետ՝ խնդրելով օգնել ռուսական կողմից հերքում ստանալ, որ իր ընտանիքը առաջիկայում ՌԴ քաղաքացիություն է ստանալու և աջակցել, որ գործընթացը լինի անաղմուկ»:

12095 | 1
Facebook