Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարելի է գուշակել, թե ռազմագերիների դիմաց Ադրբեջանն ինչ գին է պահանջում». Ռ. Մարգարյան

13:05, շաբաթ, 09 հունվարի, 2021 թ.
«Կարելի է գուշակել, թե ռազմագերիների դիմաց Ադրբեջանն ինչ գին է պահանջում». Ռ. Մարգարյան

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկովյան հանդիպման սեմին ու ռազմագերիների հարցով Հայաստանի ապիկար իշխանությունների բացարձակ անգործության ֆոնին Ադրբեջանի ԱԳ նախարարը երեկ նամակ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հստակ կերպով 62 հայ ռազմագերիների տվել է ահաբեկիչի կարգավիճակ, իր ենթադրյալ բոլոր հետևանքներով:
     Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ գլխավոր գերագույն դավաճանի ու նրա խոսնակի վերջին հայտարարություններից արդեն պարզ է դարձել, որ մոսկովյան հանդիպման օրակարգերից մեկը լինելու է տարանցիկ ճանապարհների (միջանցք-տարածք) դիմաց ռազմագերիների վերադարձը:
     Ակնհայտ է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակը մեկ նպատակ է հետապնդում: Բանակցությունների ժամանակ հայ ռազմագերիներին հնարավորինս ավելի թանկ գնով վաճառել գերագույն գլխավոր դավաճանին: Գին, որն ինչպես պարզվում է նամակի բովանդակությունից շատ ավելի հեռուն է գնում տարանցիկ ճանապարհները բացելու պահանջից:
     Հիմք ընդունելով գերագույն գլխավոր դավաճանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ անդրադարձ է կատարված «պատանդներին» ու «այլ պահվող անձանց» ու նաև այն հարցին, որ «նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն», արդեն կարելի է գուշակել, թե ռազմագերիների դիմաց Ադրբեջանն ինչ գին է պահանջում»:

9706 | 1
Facebook