Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Instagram-ը, #Facebook-ն ու #Twitter-ը սառեցրել են Թրամփի օգտահաշիվները

10:40, հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ.
#Instagram-ը, #Facebook-ն ու #Twitter-ը սառեցրել են Թրամփի օգտահաշիվները

Instagram-ը՝ հետևելով Facebook-ի և Twitter-ի օրինակին, սառեցրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ մասին հինգշաբթի հայտարարել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին։
     «Մենք նույնպես սառեցնում ենք նախագահ Թրամփի օգտահաշիվն Instagram-ում՝ 24 ժամով»,- գրել է նա Twitter-ում։
     Ավելի վաղ Twitter-ը սառեցրել էր Թրամփի օգտահաշիվը 12 ժամով, իսկ Facebook-ը՝ 24 ժամով:
     Այս սոցցանցերն ու Youtube-ն արգելափակել են նաև Թրամփի տեսաուղերձը ցուցարարներին՝ նշելով, որ այն խախտում է իրենց կանոնները:

7706 | 0
Facebook