Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբծննդյան պատարագին ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

11:20, չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբծննդյան պատարագին ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաև Ջրօրհնեքի կարգ:

Պատարագին պաշտոնյաներից ու պետական այրերից ներկա են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և այլք:
     ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում պատարագին: Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին եկեղեցու մուտքի մոտ՝ թույլ չտալու, որ Փաշինյանն այցելի եկեղեցի:

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբծննդյան պատարագին ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
7784 | 2
Facebook