Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարևոր փոփոխություն տարածաշրջանում». Վարուժան Գեղամյան

11:35, երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ.
«Կարևոր փոփոխություն տարածաշրջանում». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր փոփոխություն տարածաշրջանում։ Այսօր Սաուդյան Արաբիան դադարեցնում է Կատարի պետության ցամաքային և օդային շրջափակումը։ Սպասվում է, որ այսօր Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ Կատարի և Ծոցի մյուս երկրների միջև 2017թ. սկսված ճգնաժամը հնարավոր է լուծվի։ Դեռևս հայտնի չէ, արդյոք շրջափակմանը մասնակցած ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը նույնպես կհետևեն Սաուդյան Արաբիայի օրինակին։
     Ցանկացած դեպքում, սա կարևոր փոփոխություն է։ Կատարը Մերձավոր Արևելքում Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է։ Պատահական չէ, որ սաուդները պարբերաբար խոսում են Ծոցի երկրների համախմբման անհրաժեշտության մասին՝ ընդդեմ ընդհանուր թշնամու (առաջին հերթին Թուրքիա և մասամբ՝ Իրան)։
     Կհետևենք։
     ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

7769 | 2
Facebook