Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում ավտովթարի հետևանքով 27-ամյա ուղևորուհին մահացել է

13:45, շաբաթ, 02 հունվարի, 2021 թ.
Երևանում ավտովթարի հետևանքով 27-ամյա ուղևորուհին մահացել է

Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 29-ամյա Ներսես Մկրտչյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երասխ-Երևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՃՈ անշարժ հենակետի բետոնե հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից 27-ամյա Աստղիկ Հովսեփյանը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

6394 | 0
Facebook