Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դա չի նշանակում, որ 30 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն». Փաշինյան

19:55, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
«Դա չի նշանակում, որ 30 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին: Նա հայտնեց, որ վերջին խորհրդարանական ուժերն ամենալեգիտիմն են և այժմ այն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը, իրենց մեղադրում են և «30 տարվա չարածը բարդում են ներկայիս իշխանության վրա»:

Հարցազրուցավար Արտակ Համբարձումյանը եթերի ընթացքում ասաց, որ երբ Փաշինյանը սկսում է թվարկել նախկինների ապօրինությունները, տպավորություն է ստեղծվում, որ նա բոլորին մեղավոր է համարում, բացի՝ իրենից:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ո՛չ, ես ասում եմ՝ ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ, թե ես մեղավոր չեմ, ես ասում եմ՝ եկեք իրար հետ չխառնենք թիվ մեկ պատասխանատվությունը, և թիվ մեկ մեղավորությունը: Մեզ հարցնում են՝ բա ինչի՞ երկուսուկես տարում էս, էս, էս հարցերը չեն լուծվել, և թվարկում են 30 տարվա օրակարգ, այո՛ իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, և ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը: Բայց դա չի նշանակում, որ 25-30 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն»:

9269 | 1
Facebook