Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գիտե՞ք, թե քանի գերի կա Ադրբեջանում և ունե՞նք երաշխիք, որ բոլորը կվերադարձվեն». լրագրողը՝ Փաշինյանին

19:40, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
«Գիտե՞ք, թե քանի գերի կա Ադրբեջանում և ունե՞նք երաշխիք, որ բոլորը կվերադարձվեն». լրագրողը՝ Փաշինյանին

«Գիտե՞ք, թե քանի գերի կա Ադրբեջանում և ունե՞նք երաշխիք, որ բոլորը կվերադարձվեն»,- դիմելով վարչապետին «Ազատություն» ռ/կ-ի եթերում հարցրեց հարցազրուցավար Արտակ Համբարձումյանը:

Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մենք ունենք հաստատված դեպքեր և հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի շուրջ կա պայամանավորվածություն և, և մենք ունենք տեղեկատվություն մեր զինվորների և քաղաքացիական անձանց մասին, որոնք կարող են գերեվարված լինել»:

Արձագանքելով գերիների հաջորդ խմբի վերադարձի ժամանակացույցին՝ Փաշինյանն ասաց. «Մենք հաստատված դեպքերի փոխանակումն, ըստ էության, ավարտում ենք, և հիմա պետք է շարունակենք պրոցեսը չհաստատված դեպքերի շուրջ պարզաբանելու ուղղությամբ»:

7383 | 0
Facebook