Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի»․ ՀՀ վարչապետ

12:35, երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
«ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի»․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ընթացքում անդրադարձավ Սյունիքի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտման աշխատանքներին։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի հսկողության տակ։ Բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի։ Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, և դրանց կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ։ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի։ Այսինքն՝ ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել։ Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»,- ասաց Փաշինյանը։

4398 | 0
Facebook