Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը՝ վերջին օրերի ռազմական գործողությունների մասին

12:25, երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
Փաշինյանը՝ վերջին օրերի ռազմական գործողությունների մասին

«Վերջին օրերին մենք ռազմական իրադրության լուրջ սրում ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր։ Նախորդ շաբաթ, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ հատուկջոկատայինները գրոհ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը»,- այսօր տեսաուղերձի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել։ Գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ 6 զինծառայողներ վիրավորվել են, տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են։ «Շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այդ հատվածներում և հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզը, որտեղ ներառված են նաև Խծաբերդ, Թաղավարդ գյուղերի շրջակա և հարող տարածքը»,- ասել է նա։

5352 | 0
Facebook