Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Երևանում

01:05, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Երևանում

Երթևեկության ժամանակավոր փոփոխություն` Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
     Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2021 թ. գարուն) կփակվեն ծածկոցներով և կդադարեցվեն դրանց ազդեցությունը:

5615 | 0
Facebook