Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Տականքն էլի հիմարացնում է ժողովրդին». Հայկ Մարտիրոսյան

18:35, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
«Տականքն էլի հիմարացնում է ժողովրդին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տականքն էլի հիմարացնում է ժողովրդին: Եվ հիմնական թեզն այն է՝ թե տարբերակ չկար, պետք է ամեն սցենարում հանձնեինք:

Իսկ հիմա, դրան գումարած, պարտվեցինք, որովհետև Թուրքիան էլ էր մասնակցում:

Նաև՝ Ռուսաստանն Ադրբջանի դիրքորոշման կողմնակից է եղել:

Այդ պարագայում պատրաստվեիր պատերազմի և հաղթանակի և ոչ թե պարտության:

Պատրաստվեիր ՀԱՂԹԱՆԱԿԻ՛:

Ինչո՞ւ պետք է ամեն սցենարով տայիր: Արդյո՞ք ուրիշներն էին որոշել քո երկրի ապագան: Փոխարենը դու խոտան զենք գնեցիր, բանակային կորպուսները չներգրավեցիր պատերազմի մեջ և հատուկ թույլ տվեցիր, որ կամավորների շրջանում անկազմակերպվածություն և խուճապ առաջանա: Դաշնակիցդ թշնամու շահերն էր պաշտպանո՞ւմ:

Վիժվա՛ծք, հավելյալ դաշնակիցներ գտնեիր: Ընդունեիր ԱՄՆ առաջարկը՝ օգնելու Հայաստանին, ընդունեիր սկանդինավների տարբերակը: Չինաստանից անօդաչուներ գնեիր: Պաշտպանական կառույցներ կառուցեիր, տոտալ մոբիլիզացիան իրականություն դարձնեիր: Դավիթ Տոնոյանին չպահեիր և արդեն լայնորեն հրապարակված կոռուպցիոն գործարքներով աղբը որպես զինամթերք չներկրեիր:

Անեիր ամեն բան, որ հաղթեիր, ոչ թե կանխապայմանավորվածությամբ անեիր ամեն բան ծրագրված պարտվելու համար:

Նախօրոք քո նախորդները պայմանավորվել էին հանձնե՞լ: Այդ դեպքում ինչո՞վ դու տարբերվեցիր նրանցից: Եթե նրանք ձգում էին, ապա դու ինքդ հոժարորեն կատարեցիր թշնամու ամեն պահանջ՝ պարտություններդ հարմարեցնելով իր խորհրդանշական օրերին: Ինչո՞ւ: Որովհետև որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն:

Հիմա եկել, էլի ստում ես ժողովրդին:

Քեզ այս պատերազմի կողմերից ոչ մեկը չի ներելու:

Հայ ժողուրդը՝ պատմական նեոցեղասպանության համար, թշնամին՝ իր հաղթանակը կաշառքով քեզանից գնելն իր ժողովրդից թաքցնելու համար, Թուրքիան՝ քո իր գործակալ լինելու հանգամանքն ընդմիշտ գաղտնի պահելու համար, իսկ դաշնակիցը ... դաշնակիցն ընդհանրապես դավաճաններին չի սիրում:

Քեզ վիճակված է այն ճակատագիրը, ինչ քեզանից առաջ բազում դավաճանների: Եվ դու չես թաքնվելու, դու չես մարսելու»:

| | |
7913 | 4
Facebook
COMMENT.am