Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա թուրքական և թուրքամետ հայերի գործակալական ցանցի գործողություններն են». Արման Աբովյան

20:15, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
«Սա թուրքական և թուրքամետ հայերի գործակալական ցանցի գործողություններն են». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք ազգային դավաճանության վառ օրինակներ են։ Պաշտոնապես հիմա դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ ԱԱԾ-ից սկսած ոստիկանությունով և ՀՔԾ-ով ավարտված՝ հրատապ գործարկել օրենքով ամրագրված գործառույթները՝ բացահայտելու համար, թե ովքեր են վերահսկում և ուղղորդում այս կարգի հակահայկական և հակապետական գործողությունները և օգտատերերին։

Վաղը դիմելու եմ նաև պաշտոնական նամակով սույն գերատեսչություններին։

Կրկնում եմ ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ նամակով։

Հ. Գ. Փաշինյանական վերնախավի հրահանգով ընդդիմախոսների վրա գործեր «կարելով» չի, հարգելի՛ ուժայիններ, գործով զբաղվեք և բացահայտեք այն թուրքի վիժվածքներին, որոնք փորձում են սերմանել ատելությոյն «արցախցի-հայաստանցի» եզրույթները նեգատիվ առումով պտտացնելով սոցցանցերում։

Սա միանշանակ թուրքական և թուրքամետ հայերի գործակալական ցանցի գործողություններն են»:

5977 | 0
Facebook