Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինվորների ծնողները 2 օր ժամանակ տվեցին Կառավարությանը

16:15, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
Զինվորների ծնողները 2 օր ժամանակ տվեցին Կառավարությանը

Կառավարության դիմաց ակցիա անող ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր` նոյեմբերի 28-ին, պահանջագիր ներկայացրին ՀՀ վարչապետին և 2 օր ժամանակ տվեցին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում դիմելու են կտրուկ քայլերի:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ծնողները պահանջում են իրենց զավակներին Արցախից վերադարձնել Հայաստան և ապահովել նորմալ կեցության պայմաններ:

Այսօր նրանց ակցիան ավարտվեց: Ծնողների հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նրանց վստահեցրել է, որ այսօր՝ 18:00-ին նրանք հանդիպում կունենան Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

3567 | 0
Facebook