Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստեփանակերտում առաջին դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը

15:20, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
Ստեփանակերտում առաջին դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը

Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը։ Հակամարտության և դրա հետևանքների պատճառով ուսումնական հաստատությունների բացումն սպասվում էր դեկտեմբերի 1-ից ոչ շուտ, այս մասին հաղորդել է ТАСС-ը:

«Այսօր Ստեփանակերտի առաջին դպրոցն սկսում է ուսումնական գործընթացը։ Այնուհետև կբացվեն մյուսները»,- լրագրողներին ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Արարողությանը ներկա է եղել մոտ 300 երեխա։ Ներկա է եղել նաև ռուս խաղաղապահների պատվիրակությունը։

Ակնկալվում է, որ առաջին 2 դպրոցների և 2 մանկապարտեզների բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Ստեփանակերտում:

9032 | 0
Facebook