Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Նրանք այսօր շատ վատ են զգում ու զարմացած են, որ դա չի ստացվում իրենց մոտ». Նիկոլ Փաշինյան

14:20, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Նրանք այսօր շատ վատ են զգում ու զարմացած են, որ դա չի ստացվում իրենց մոտ». Նիկոլ Փաշինյան

«Հավատացեք միայն պաշտոնական տեղեկատվությանը: Ճշմարտությունը որքան էլ դառը լինի, ձեզնից չենք թաքցնի: Այո, պատերազմի ժամանակ այն ասվել է պատերազմի կանոններով, բայց ուշադիր ընթերցողն ու ունկնդիրն ամեն ինչ կարող է կարդալ այնտեղ»,- հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ճշմարտությունն ասվել է նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ. «Իրենց ասել եմ, որ հրավիրել եմ ամեն ինչ պատմելու համար, որովհետև այդ ամենը, ինչ իրենց եմ պատմել, հրապարակային հնարավոր չէ ասել պատերազմական իրավիճակի պատճառով: Ի դեպ, էն ուժերը, որ պատերազմի առաջին օրերից ասում էին` այ, ամեն գնով պետք է կանգնեցնել, էստեղից դուրս գալուց հետո ուրիշ պրոցեսներ էին նախաձեռնում, ասում էին` թող ամեն գնով կանգնեցնեն, հետո կտեսնենք` դա ոնց կօգտագործենք մեր քաղաքկան նպատակների համար: Նրանք այսօր շատ վատ են զգում ու զարմացած են, որ դա չի ստացվում իրենց մոտ»:

| | |
2977 | 0
Facebook
COMMENT.am