Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Անհրաժեշտ է գործուղել ՀՀ կառավարության ներկայացուցիչներին». Տարոն Սիմոնյան

19:05, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Անհրաժեշտ է գործուղել ՀՀ կառավարության ներկայացուցիչներին». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է. «Միայն թուղթ ստորագրելով չի
     Արցախի կառավարությունը միայնակ չի կարող լուծել այն ահռելի կազմակերպչական խնդիրները, որ կուտակվել են այսօր պատերազմի հետևանքները, սոցիալական ծանր պայմանները վերացնելու գործում։
     ՀՀ Կառավարությունն իր վրայից չպետք է գցի մարդասիրական նկատառումներով Արցախի կառավարությանը կազմակերպչական հարցերում օգնելու պարտավորությունը։
     Ռուս խաղաղապահները կամ Ռուսաստանի կառավարությունը չէ, որ այդ խնդիրներով պետք է զբաղվի։
     Այս պահին անհրաժեշտ է գործուղել ՀՀ կառավարության ներկայացուցիչներին (գիտեմ, որ շատերը պատրաստ են), ովքեր առնվազն՝
     1. աջակցելու են Արցախի բնակիչների տեղավորման, տների վերականգնման, սոցիալ֊տնտեսական խնդիրների լուծման, ձմռանը պատրաստվելու, աշխատանքը վերականգնելու և այլ հարցերում,
     2. Արցախի բնակիչների, իրավաբանական անձանց և կառավարության կրած վնասները գույքագրելու, կադաստրային աշխատանքներ կատարելու և այլ հարցերում ...
     Հ.Գ. Այլևս վախենալու բան չկա, թե մեզ կմեղադրեն Արցախի իրավասուբյեկտությունը ճանաչելու համար։ Մենք այն արդեն (վաղուց) ճանաչել ենք։
     Հիմա գործելու ժամանակն է, եթե ուզում ենք խնդիր լուծել»։

| | |
2554 | 0
Facebook