Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջին մարտական կրակոցը Լենա Նազարյանն էր». Հայկ Մարտիրոսյան

16:10, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.
«Առաջին մարտական կրակոցը Լենա Նազարյանն էր». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային դավաճանը հրահանգել է իր ենթադավաճաններին բոլոր հարթակներով խոսել և պաշտպանել ոչ լեգիտիմ կառավարության դիրքերը:

Առաջին մարտական կրակոցը Լենա Նազարյանն էր: Եվ դա կրակոց էր սեփական դատարկ քունքին:

Որևէ զգացական, հոգևոր կամ մարդկային-բարոյական արժեքից զուրկ մարդիկ խոսելով՝ միայն ու միայն ավելի են խայտառակում իրենց և ի ցույց դնում սեփական որակների թշվառությունը:

Դա երևաց Պետրոսի տաղավարում: Դա երևում է ամենուր: Ուզուրպատորը ճիշտ հրահանգ է տվել: Թե՛ ինքը և թե՛ իր սինլքորները Լենա Նազարյանի օրինակով պետք է առավելագույնս շատ խոսեն:

Այդպես ավելի ու ավելի կմոտենա այն օրը, երբ իշխանության գորգը կփախչի նրանց ոտքերի տակից և ռեժիմը կհայտնվի այնտեղ, որտեղ նրա տեղն է՝ կեղտափոսի մեջ»:

4465 | 0
Facebook