Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը». Մակրոն

10:30, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
«Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը». Մակրոն

Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԼՂ և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Մակրոնի հետ: Նրանք քննարկել էին Արցախում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը ու նշել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:

4971 | 0
Facebook