Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դիվանագիտորեն Հայաստանը ոչինչ չի արել՝ պատերազմը կանգնեցնելու համար. ընդհակառակը՝ սադրել է». Կարպիս Փաշոյան

21:50, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
«Դիվանագիտորեն Հայաստանը ոչինչ չի արել՝ պատերազմը կանգնեցնելու համար. ընդհակառակը՝ սադրել է». Կարպիս Փաշոյան

Պատմաբան Կարպիս Փաշոյանն այսօր «Սիվիլնեթ»-ի եթերում հայտնել է, որ Հայաստանի համար պատերազմի նման ելքի ողջ պատասխանատվությունը կրում է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նա նշել է, որ 99 տոկոսով պատերազմը հրահրել է Ադրբեջանը, սակայն Հայաստանը 1 տոկոսի դեպքում ոչինչ չի ձեռնարկել հնարավոր բախումից խուսափելու համար:

«3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ոչինչ չարեց՝ պատերազմը կանգնեցնելու համար: Այն տպավորությունն էր, որ Հայաստանն էլ էր ուզում բախում: Վարչապետի, Պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները հուշում էին, որ Հայաստանն էլ է դրան համակերպվել և ուզում է գնալ դրան: Փաստացի Հայաստանն էլ գնաց արկածախնդրության. համակերպվել էր պատերազմի հետ և իր դիվանագիտական, քաղաքական խողովակներով ոչինչ չի արել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Ըդհակառակը՝ սադրել է, հրապարակայնորեն թքել է Ադրբեջանի երեսին: Սևրի պայամագրի մասին խոսելով էլ ուղղակիորեն Թուրքիային առիթ տվեցին ինչ-որ գործողություններ անելու: Չեմ ասում, որ դա էր պատճառը, բայց դա պատրվակ էր»,- ասել է Փաշոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դիվանագիտորեն Հայաստանը ոչինչ չի արել՝ պատերազմը կանգնեցնելու համար. ընդհակառակը՝ սադրել է». Կարպիս Փաշոյան
3182 | 0
Facebook