Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1520 և մահվան 31 նոր դեպք

11:05, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 1520 և մահվան 31 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 121979 դեպք, որոնցից 88388-ը` առողջացած, 1870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31243 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 475986 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3796 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1520 նոր դեպք: Ունենք 8319 առողջացած և 31 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է»:

2848 | 0
Facebook