Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան շարունակում է ահաբեկիչներ տեղափոխել Ադրբեջան». Լինդսի Սնել

20:45, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
«Թուրքիան շարունակում է ահաբեկիչներ տեղափոխել Ադրբեջան». Լինդսի Սնել

Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր էջում հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են:
     «Լսել եմ, որ բոլոր սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են (բացի 1 ամիս առաջ ուղարկված 700-ից)։ Նաև լսել եմ խոսակցություններ այն մասին, որ դեռ ավելի շատ են ուղարկվելու. չգիտեմ, թե ինչու, սպասում եմ մանրամասներին։ Ենթադրվում էր, որ Թուրքիան/Ադրբեջանը կցանկանան, որ նրանք արագ հեռանան, որպեսզի շարունակեն հերքել նրանց ներկայությունը, բայց, գուցե ոչ»,–գրել է Սնելը։
     Հիշեցնենք, որ ըստ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի տվյալների՝ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններց առաջ և ընթացքում Ադրբեջան է ուղարկվել 2580 վարձկան, վերադարձել է 342-ը։

13590 | 0
Facebook