Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաերթ՝ Երևանում. կա զոհ

23:45, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ.
Վրաերթ՝ Երևանում. կա զոհ

Նոյեմբերի 11-ին` ժամը 16։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի սկզբնամասում քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է երթևեկելի հատվածում)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ղ․) վրաերթի է ենթարկել Գառնիկ Կ․-ին (ծնված 1941 թ․)։

Փրկարարները Գառնիկ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։

5615 | 0
Facebook