Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում ուժայինները ջրցան են կիրառել ցուցարարների դեմ

11:35, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Թբիլիսիում ուժայինները ջրցան են կիրառել ցուցարարների դեմ

Երեկ մինչև ուշ գիշեր Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների: Հայտնում է «Sputnik Georgia»-ն։

Ցուցարարները երեկ վերջնագիր էին ներկայացրել՝ մինչև ժամը 20-ը պաշտոնից հեռացնել ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային և նոր ընտրություններ հայտարարել: Երբ պահանջը չի կատարվել, ցուցարարները Թբիլիսիի կենտրոնից շարժվել են դեպի քաղաքի ծայրամասում գտնվող ԿԸՀ շենք: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ԿԸՀ շենքի մոտ հավաքվածներին ցրելու համար: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի մարդ տուժել է և բժշկական օգնություն ստացել:
     Վրացական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իրենց կողմնակիցներին կոչ են արել ավարտել հանրահավաքը՝ հանուն մասնակիցների անվտանգության, և առաջարկել են վերսկսել ակցիան երկուշաբթի երեկոյան՝ ժամը 18:00-ին:

5549 | 0
Facebook